Այն անբարոյականը, որ գալիս թիկունքից հարվածում է, իրենից ի՞նչ եք ակնկալում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Դա պատահական ստացված բան չի, գալիս՝ միտումնավոր մեջքից խփում է, ցույց է տալիս իր դեմքը, ցույց է տալիս իր խմբակցության դեմքը, ցույց է տալիս որ ինքը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Փաշինյանը մի ուժ են, մի միավորում են եւ իրար համարժեք։ Այս իշխանություններն են, որ եկան եւ դարձան ռեւանշիստներ։ Դուք, չլինելով նախորդ իշխանություն, ձեր մեջ այնքան ատելություն եք կուտակած եղել բոլորի նկատմամբ, որ պետք է դա դրսեւորեք ինչ-որ կերպ։

Մի իրավիճակ է ստեղծվում, երբ Ալեն Սիմոնյանը եւ իր նախկին կուսակիցը վեճի մեջ են բռնկվում, նախկին կուսակցի դեմքը արյունլվիկ վիճակում է, Ալեն Սիմոնյանը՝ գլուխս, սրտխառնոց, դրանից հետո քրեական գործը թեքվում է այն կողմ, որ պետք է դատեն իր նախկին կուսակցին։ Նորմալ է, իսկ ո՞վ է ակնկալում, որ այդպես չպետք է լիներ։ Կային մարդիկ, որ ակնկալում էին՝ նոր Հայաստան, այդ նորը նայած տեղում է, կոռուպցիոն դրսեւորումները, որ կային, դրանք մոդիֆիկացված են, ոչ մեկ չի ասել ու չի ասում, որ կոռուպցիան պետք է լինի նույն ձեւ, ձեր միլիոնների հասնող պարգեւավճարները մի քիչ ուրիշ պատմություն է, իսկ ձեր պահվածը, ֆեյսբուքյան ֆեյքերով, դա ձեր բարոյական նկարագիրն է։ Ամեն անգամ, երբ դուք մեզ վրա անբարոյական տեսանյութ եք պատրաստում, դա ձեր բարոյական նկարագիրն է, որովհետեւ արվում է ձեր ուղղորդմամբ, ձեր փողերով, ձեր գրպանի օլիգարխների փողերով»,– ասաց նա։

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ֆոտո)