Այսօր նաեւ Ազգային ժողովում ականատես եղանք, թե թե ինչքան են հատակին հասել մեր իշխանության ներկայացուցիչները։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, լրագրողներին ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
«Խորհրդանշական է, որ խառը ծեծկռուքների մեջ մտնում են մարդիկ, ովքեր բողոքում են այդ փողոցային բարքերից, այդ մշակույթից։ Մեզ են մեղադրում սեւազգեստ, ահաբեկող մարդիկ լինելու մեջ, մեզ են մեղադրում անհետեւողական լինելու մեջ, բայց մարդիկ, ովքեր սրանից տարիներ առաջ մարսում էին նույնիսկ ավելի ծանր, ոչ միայն վիրավորանքներ, այլեւ քննադատություն, այսօր իշխանություն է հայտնվել ձեռքները ու միանգամից նետվում են բռնցքամարտի։
Ես գիտեմ՝ ուր է այս ամենը տանելու եւ ողջունում եմ այդ ընթացքը, որովհետեւ նրանք այդ տրամաբանությունից հաղթած դուրս գալու որեւէ շանս չունեն։ Իրենց պիկը հետեւից մարդուն խփելն է, իրենց պիկը հանպատրաստից գլխով մարդուն խփելն է։ Նրանք խուլիգաններ են, նրանք ոչնչություններ են ու արդեն որ նյարդային են, հասկանում են, որ իշխանությունը իրենց ոտքերի տակից գնում է, իրենց մոտ ավելի ու ավելի հաճախ են լինելու այդ բռնկումները։ Պատրաստ եղեք դրան ու պատրաստ եղեք նաեւ դրա հետեւանքներին»,– ասաց նա։











