Այսօր ես ղեկավարում եմ մի կառույց, որն այդ պատերազմում իր մեծ դերակատարությունն ունեցավ, որի հիմքի վրա ձեւավորվեց բանակը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Ես ուզում եմ խոնրահվել այն տղերքի շիրիմների առջեւ, Սպարապետի շիրիմի առջեւ, նրանց մայրերի, հարազատների առջեւ, որոնք նման զավակներ ծնեցին եւ մենք կարողացանք այս հաղթանակը կռել:

Շնորհավորում եմ բոլոր ազատամարտիկներին, Երկրապահ կամավորականների միությանը: Այսօր՝ երկրապահ կամավորականների օրն է նշվում: Ինչպես ասում են՝ կռվում են բանակները, ժողովուրդները, հաղթում են նահատակները:

Մեծն Թումանյանը մի խոսք է ասել՝ մենք արժեքներ ունենք հողի տակ թաղված: Եռաբլուրում մեր արժեքներն են: Մենք պետք է մեր ապագա սերնդին դաստիարակենք այն հոգեբանությամբ, որ մենք արժեքներ ունենք, որ մեր սերունդը ծնկի բերեց մեր դարավոր թշնամուն եւ թույլ չտվեց երկրորդ հազարամյակի սկզբին այդ արհավիրքը նորից կրկնվի»,-ասաց նա: