ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վտանագավոր է համարում, որ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման պարագայում մանկապղծության դեմ պայքարի քարոզի անվան տակ նախակրթարան կամ դպրոցներ մտնեն մտնեն  հակառակը քարոզող երեւույթներ կամ հկ-ներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովի ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավորը՝ անդրադառնալով կառավարության կողմից ԱԺ վավերացման ներկայացված՝ կոնվենցիային։

«Եթե ես փոշմանում եմ, որ Հայաստանում չկա գնդակահարություն կամ կախաղան, դա այն պարագայում, որը վերաբերում է մանկապիղծներին։  Համոզված եմ, որ յուրաքանչյուր նորմալ մարդ համոզված է, որ մանկապիղծը տեղ եւ իրավունք չունի առհասարակ ոչ մի ձեւի։ Ես կարծում եմ՝ գործընկերները հասկանում են՝ ես ինչ նկատի ունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց խմբացությունը միշտ հանդես է եկել մանկապղծության համար սահմանված պատիժները խստացնելու կողմ․ «Եթե ձեռքներս հնարավորություն լիներ, ստեղծենք այն հնարավորությունը, որ մանկապիղծներն օր ու արեւ պիտի չունենան մեր երկրում»։

Ավելի վաղ նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Աժ-ում հայտարարեց, որ կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն  յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, ինչը դեմ է մեր մենթալիտետին եւ ոչ ընդունելի։