Պինգվինների մի խմբի թույլ են տվել վայելել համաշխարհային արվեստի գլուխգործոցները: Պինգվինների այցը կազմակերպվել է Կանզասում Նելսոն-Աթկինսի արվեստների Թանգարանի կողմից, որը փակ է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանված կարանտինի պատճառով:
«Կարանտինը ստիպել է բոլորին խելագարվել, նույնիսկ Կանզասի կենդանաբանական այգու բնակիչներին: Այդ պատճառով որոշ պինգվիններ որոշել են էքսկուրսիա գալ Նելսոն-Աթկինսի թանգարան, որպեսզի ոգեշնչվեն մշակույթով»,- նշել են թանգարանում:











