Նախքան տրանսպորտի համակարգում փոփոխություններ կատարելը պետք է հստակեցնել այնպիսի պարամետրեր, ինչպիսին են՝ սեփականության ձեւ, ավտոբուսի գներ եւ ապրանքանիշներ, քանի որ հենց այդ գործոններն են ձեւավորում ուղեվարձը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե նոր տրանսպորտային համակարգ ներդրվի, ապա վարորդները 2 անգամ քիչ կլինեն, քանի որ պետք է սահմանել 8-ժամյա աշխատանքային ռեժիմ, այլ ոչ թե 15-ժամյա, ինչպես հիմա է, ինչը կհանգեցնի ուղեվարձի թանկացմանը:

«Տրանսպորտի բարեփոխումների մասին խոսակցությունները լսում եմ արդեն 20 տարի: Բրիտանական ընկերության զեկույցում, որը 2013 թվականից արդեն 1 մլն դոլար է ստացել, տրանսպորտային երթեւեկության ինտերվալը պետք է լինի 9-15 րոպե, սակայն պաշտոնյաները փորձում են պիկ ժամին ինտերվալը կարող է հասնել 3-4 րոպեի:  Դա ոչ մի կերպ չի կարելի բացատրել: Ինչ վերաբերում է գործող տրանսպորտին, գազելների թիվը կրճատվել է, սակայն դրանք դեռ կազմում եմ ընդհանուր պարկի 60-65 տոկոսը՝ չնայած նրան, որ քաղաքի ծրագրով դրանք պետք է կազմեին 19,5 տոկոսը»,-նշեց նա:

Փորձագետը պարզաբանեց, որ խնդրի լուծումը կարող է լինել էլեկտրատրանսպորտի զարգացումը: