Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ցույց է տվել իր 24-ամյա զարմիկ Աբուբաքար Քադիրովի ճոխ հարսանիքը, որը «Ահմաթ» սպորտային ակումբի մարտիկ է, փոխանցում է Lenta-ն։ 

«Ես վստահ եմ, որ Աբուբաքարը լավ ամուսին եւ ընտանիքասեր կդառնա։ Նա մանկությունից տարբերվում է մեղմ բնավորությամբ, խորը հավատով եւ վեհանձնությամբ»,- նշել է Չեչնիայի ղեկավարը եւ նորապսակներին «երջանիկ կյանք» ու «անսահման երջանկություն» մաղթել։ Նա նաեւ հավելել է, որ իր ազգականը՝ «Սուրբ Ղորանի հաֆիզ է, «Ահմաթ» սպորտային ակումբի երիտասարդ եւ հեռանկարային մարտիկ»։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են ուղղաթիռից նորապսակների վրա կոնֆետներ եւ վարդի թերթեր նետում։ Քադիրովը զարմիկին նվիրել է փափախ եւ յափնջի, իսկ ավելի ուշ պարել է հարսանիքի ժամանակ։ Հանդիսության ժամանակ նաեւ հրացաններից կրակել են։