Հարավային Աֆրիկայում ընձառյուծը մտել է Singita Ebony Lodge ռեստորան՝ նախաճաշի փնտրտուքներով: Էրիկա  Վիզեն նկարահանել է այդ պահը, հաղորդում է FoxNews-ը:

«Singita-ի անձնակազմը լավ պատրաստված է ՝ նման դեպքերից պաշտպանվելու համար: Նրանք անվտանգության խիստ արձանագրություններ ունեն: Այդպիսով, նրանց հաջողվել է հանգստություն պահպանել»,-ասել է Վիզեն:

Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ընձառյուծը զբոսնում ռեստորանի տարբեր հատվածներում: