Հինգշաբթի օրը Բուլղարիայի մայրաքաղաքում բողոքի զանգվածային ակցիա է ընթանում` «երկրորդ մեծ ժողովրդական ընդվզում» անվան տակ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, բողոքի ցույցին հավաքվել է մի քանի հազար մարդ, ովքեր արդեն 64-րդ օրն է պահանջում են հրաժարական տալ կառավարությանը` ղեկավար Վարչապետ Բոյկո Բորիսովի եւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւի գլխավորությամբ: Այս պահին ակցիան ընթանում է առանց խոշոր միջադեպերի: Ոստիկանությունը շրջափակել է կառավարության եւ խորհրդարանի շենքերը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը կոչ է արել ցուցարարներին չտրվել սադրանքներին: «Զանգվածային բողոքի ակցիան պատկանում է բոլոր քաղաքացիներին: Այսօր հրապարակում մաքսանենգներ կամ մաֆիա չկա, բայց կա բուլղար ժողովուրդը, որը, ըստ սահմանադրության, միակ ինքնիշխանն է, եւ այն վճռականորեն մտադիր է վերադարձնել պետությունն իրեն: Բոլորին, ով այսօր հրապարակում է, կոչ եմ անում չտրվել սադրանքներին: Միջադեպերի կանխման, ցուցարարների եւ շարքային ոստիկանների կյանքի եւ առողջության համար պատասխանատվություն է կրում ՆԳՆ ղեկավարությունը»,- ասել է պետության ղեկավարը, ում դիրքորոշումը տարածել է նրա մամուլի քարտուղարը:« Մեր բարոյական հաղթանակն այն է, որ հասարակությունը պահպանի քաղաքացիական խաղաղությունը` չնայած վիրավորանքներին, սադրանքներին եւ վստահությունը կորցրած իշխանությունների կողմից ժողովրդավարական սկզբունքների ցուցադրական խախտմանը: Փոփոխություններն անխուսափելի են: Իշխանությունների համառությունը միայն խորացնում է ճգնաժամը»,- ասել է Ռադեւը: