Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել հակավիրուսային միջոցների կրկնակի խստացման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Տեղի հեռուստաընկերություններից մեկը ցույց է տվել մեծ թվով մարդկանց, ովքեր հավաքին եկել են առանց դիմակի:
Հաղորդվում է, որ բերման ենթարկվածներ չկան:
5 մլն բնակչություն ունեցող Նոր Զելանդիան աշխարհում միակ երկիրն է, որը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը: Այնուամենայնիվ, օգտոստոսին Օքլենդում կրկին հիվանդության բռնկում է գրանցվել, ինչն իշխանություններին ստիպել է խստացնել հակակորոնավիրուսային միջոցները:











