ԿԳՄՍ նախարարը քրգործերի մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ բողոքի ալիք է բարձրանում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, ՀՅԴ Հայաստանի երիկտասարադական կազմակերպության երթից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ երիտասարդական միությաքն վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Բազմիցս հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ հայտարարում ենք, որեւէ ձեւով կաշկանդված չենք: ՀՀ-ում օրենքներ խախտած բոլոր անձինք պետք է պատասխան տան, բայց դա ինչ կապ ունի այս շարժման հետ ու իր կողմից վարվող ապազգային ու ապաշնորհ քաղաքականության հետ, չենք կարող կապ հաստատել: Եթե նախարարի հաշվարկն այն է, որ այդպիսի անբովանդակ, ծիծաղ առաջացնող հայտարարարություններով մեզ կարող է կաշկանդել, ինչպես չի հասկացել մինչեւ հիմա, որ դա չի աշխատում»,- ասաց նա:

Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ ողջունում են ցանկացած ուժի եւ շարժման նմանատիպ հարցով ձայնի բարձրացումը եւ հավանական են համարում համագործակցությունը այն ուժերի հետ, որոնք ունեն ազնիվ նպատակներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր` սեպտեմբերի 16-ին, «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է անցկացնում։

Երթը մեկնարկելու է Մատենադարանի հարակից տարածքից և անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անվան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։