Մեր հայրենիքը վտանգի մեջ է, Արցախի գոյությունն է վտանգված: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքին ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:

«Փողոցով իշխանության եկած դավադիր խաբեբան ժողովրդի թիկունքում կնքել է ստորացուցղիչ համաձայնություն: Նիկոլ Փաշինյանը խաբել է մի ողջ ժողովրդի, տվել է հազարավոր զոհեր, հազարավոր մայրեր լացակումած են, հազարավոր կանայք այրիացած են, հազարավոր երեխաներ որբացած են: Նիկոլ Փաշինյան, դու հանձնել ես Արցախը, քանդել ես Արցախի ծաղկուն շեները, դու կոտրել ես հայի մեջքը, հանձնել ես մեր սրբության սրբոց եկեղեցիները: Խաբեբա, 40 օր շարունակ  ժողովրդին ֆեյսբուքյան հարթակներով կերակրում էիր հաղթելու ենք կարգախոսով: Ու հանկարծ մ,ի գիշերվա մեջ պարզվեդց, որ մենք տվել ենք Արցախը, տալիս ենք Մեղրին, որ կքում ենք ոսոխի ծնկի տակ: Իմացիր սրիկա, հայը երբեք ծնկի չի գալու, հայը երբեք թուրքին չի հանձնվելու»,-ասաց նա:

Խաչիկ Գալստյանը նշեց, որ չնայած ասյօր ձերբակալված են ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները, սակայն ժողովուրդը կանգ չի առնելու եւ պահանջելու է նրա հրաժարականը: