Ես մեծ թիմի ներկայացուցիչ եմ, առանձին իմ կարծիքը չեմ ասի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նմչ ելքեր է ինքը տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

«Առջարկները կան, դրանց մասին անհրաժեշտության պարագայում դիրքորոշում կհայտնվի: Այս պահին պետական ինստիտուտների կայուն աշխատանքի խնդիրը պետք է լուծվի: ԱԺ-ն էլ պետք է բնականոն սկսի աշխատել, որից հետո արդեն որոշակի լիցքաթափված միջավայրում քննարկել բոլոր առաջարկները»,-ասաց նա:

Հարցին, թե իշխող թիմը կարո՞ղ է նախկինի պես հասարակության մեջ դուրս գալ, նայել մարդկանց աչքերին, Սիմիդյանը պատասխանեց. «Փորձում ենք: Այս էմոցիոնալ ֆոնը բարդություններ է առաջացնում: Այո, մենք պարտություն ենք կրել: Ոչ մեկս ոչ մի կարգավիճակից կառչած չենք, բայց պետք է ոչ մի կարգավիճակից կառչած չենք, բայց պետք է ճիշտ շարունակել, որ պետությունը դրանից չվնասվի որեւէ կերպ»:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ի վիճկ է Հայաստանն ու Արցախը ներկայացնել սպասվող բանակցություններում, նա պատասխանեց. «Մեղավորության ռումով էլ, բանակցությունների առումով էլ ինձնից կոնկրետ պատասխան մի ակնկալեք այս պահին: Բայց կարող եմ ասել, որ կյանքը բոլոր հարցերի պատասխանը կտա, ոչ միայն վերջին 2,5 տարիների, այլ նորանկախ Հայաստանի ամբողջ ժամանակահատվածի համար: մեզնից յուրաքանչյուրն էլ պատասխանատվությունից չի խուսափի, եթե սխալ ունենք»:

Սիմիդյանն ընդգծեց, որ եռակողմ հայտարարության ստորագրումն այլընտրանք չունեցող որոշում է եղել, իրավիճակը շատ կրիտիկական է եղել:

«մեր թիմում աթոռից կառչած մարդ չկա, երաշխավորում եմ»,-ասա Սիմիդյանը:

Հարցին, թե ինքը պատրա՞ստ է վայր դնել մանդատը, ն պատասխանեց. «Պատրաստ եմ, բայց մի փոքր ժամանակ է պետք դրա համար, որ մենք հանրության հետ այդ խոսակցությունն ունենանք: Իմ բախտն էլ այդ պարագայում կվճռվի»: