Պատերազմում Հայաստանի կրած պարտությունը ապաշնորհ կառավարման հետեւանք է: Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Բայց ապաշնորհ կառավարումը արդեն դավաճանություն է, երբ հասկասնում ես, որ ի վիճակի չես այս բարդ իրավիճակում երկիրը կառավարել, դու պարտավոր ես ուղղակի ազնիվ կանգնել հանրության առջեւ եւ  ասել` ժողովուրդ, կներեք, չի ստացվում, ես գնամ, թող խելոք մարդիկ գան, էս պրոբլեմից մեզ հանեն: Բայց ամենակարեւորը, ինչի՞ց սկսեց պատերազմը, ես բազմիցս ասել եմ, որ Փաշինյանի ապիկար կառավարման հետեւանքով մենք ունենալու ենք պատերազմ: Ես համոզված եմ, որ Արցախի հարցը կարելի էր լուծել դիվանագիտական խողովակներով, բանակցային գործընթացի շրջանակներում, բայց Նիկոլ Փաշինյանը իր յուրաքանչյուր քայլով տանում էր մեզ պատերազմի: Երբ ԱԺ-ում նրան հարցրեցին` ինչի շուրջ է բանակցում, նա ցինիկ պատասխան տվեց, ասելով` ինչի շուրջ ուզում եմ, դրա շուրջ բանակցում եմ: Տեսանք` ինչ շուրջ էր բանակցում, Արցախի 100 տոկոսանոց կապիտուլյացիայի շուրջ»,-ասաց նա:

Նրա խոսքով` պատերազմի հետեւանքով մենք ունենք 5000 զոհ, 10 հազար քառակուսի մետր տարածքի կորուստ քայքայված տնտեսություն: