Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Երևանում։ Նրանք պարբերաբար փակում են Երևանի տարբեր փողոցներ։ Ոստիկանությունն էլ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Նշենք, որ երեկ՝ ժամը 12–ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, ԱԺ–ի մոտ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անելու։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից:











