Ազգային ժողովի շենքի մոտ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ)։
Հիշեցնենք, որ այսօր էլ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ էին արել՝ փակելով Մյասնիկյան պողոտան։ Երեւանում տեղի են ունեցել նաեւ իրազեկման ակցիաներ։ Դրանից հետո քաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները երթով եկել են Ազգային ժողով։
Քաղաքացիները կարմիր քարտեր են իրենց հետ բերել, որոնք ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ Երեւանում հորդառատ անձրեւ է տեղում։
Հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ արդեն ոստիկանությունը մեծ ուժեր էր կուտակել Ազգային ժողովի շենքի մոտ, շենքն, ըստ էության, շրջափակված է ոստիկանական շարքերով։











