Ազգային ժողովի հերթական նստաշրջանի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանը։
Նիստերի դահլիճում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին ներկա չէ ԱԳ նախարար Արա Այվազյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Երկուսն էլ գործուղման մեջ են։
Նշենք, որ միաժամանակ ԱԺ շենքի մոտ ընթանում է Հայրենիքի փրկության շարժման բազմահազարանոց հանրահավաքը, որտեղ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։











