Եթե ամեն ինչ ստացվել է այնպես, ինչպես ստացվել է, ապա ես չեմ կարող ասել, որ մենք ամեն ինչ իդեալական ենք արել: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սակայն ինձ զարմացնում է այն, որ ուժերը, որոնք եղել են իշխանության ղեկին, պնդում են, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել:
Մեզ ասում են՝ ինչո՞ւ մենք 2 տարում այս կամ այն բանը չենք արել: Ես այլ հարցեր ունեմ՝ ինչո՞ւ այն, ինչ մենք չենք գնել 2 տարում, դուք չեք գնել 20 տարում: Ինչո՞ւ 2018-ին Հայաստանում կար զինծառայողների սննդի հետ կապված խնդիր: Ինչո՞ւ կար զենքի խնդիր: Մեր ձախողումն այն էր, որ մենք չհասցրեցինք 2 տարում անել այն, ինչ դուք չեք արել 20 տարում: Մենք պատրաստ ենք կանգնել ժողովրդի դատի առջեւ»,-նշեց նա:











