2021 թվականին մենք վերականգնման դինամիկ աճ ենք ակնկալում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում: Այս մասին Մոսկվա - Բիշքեկ - Երեւան - Մինսկ - Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը:
Նրա խոսքով` Միության երկրները կորոնավիրուսային ճգնաժամից դուրս են եկել նվազագույն տնտեսական կորուստներով:
«Դրան նպաստել են ԵԱՏՄ պետությունների կողմից բիզնեսի աջակցության միջոցառումները, ինչպես նաեւ Միության մակարդակով սահմանափակող միջոցառումների ընդունումը ներքին շուկաների պաշտպանության համար: Ճգնաժամից ամենաշատը տուժել է ծառայությունների եւ զբոսաշրջության ոլորտը»,- ասել է նա:
ԵԱՏՄ առաջնահերթ խնդիրները 2021 թվականի համար, ըստ Ժակսլիկովի, համագործակցության եւ լոգիստիկայի զարգացման, խոչընդոտների վերացման եւ տնտեսության թվայնացման հարցերն են:





























