Յոհանեսբուրգի հարուստ Սենդթոն թաղամասում գտնվող բարձրակարգ հյուրանոցի նախասրահը ահավոր դատարկ է՝ առանց դռնապանի ու ցրիչի:

Ջեյն Մեյը, ով գրանցման սեղանի մոտ նոր է բանալի-քարտ ստացել, դեմ առ դեմ բախվում է բազմագույն ռոբոտ-հումանոիդների: «Բարի գալուստ Sky հյուրանոց»,- ասում է ռոբոտը: «Ես վիրտուալ գործակալ եմ: Կարող եք ինձ հարց տալ»:

Երեք ռոբոտներ վերելակներ են նստում եւ հյուրանոցի միջանցքներում տեղաշարժվում են 453 համարի տակ՝ ուղեբեռ տանելով կամ սենյակների սպասարկման պատվերներ առաքելով:

Hotel Sky-ը նոր տեխնոլոգիան օգտագործել է որպես Covid-19-ով վարակվելու ռիսկը նվազեցնելու միջոց երկրում, որտեղ գրանցվել է վարակման ավելի քան 1,45 միլիոն դեպք եւ գրեթե 45 000 մահ:

Ռոբոտները մշակվել են դեռեւս 2019-ին՝ որպես հյուրանոցի նախագծման բաղկացուցիչ մաս: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դրամք կօգտագործվեն այժմ այդպես խրախուսվող անշփում ծառայություններում։ Այս մասին AFP-ին ասել է հյուրանոցի գլխավոր տնօրեն Հերման Բրիթսը:

Հյուրանոցը բացվել է անցյալ տարվա նոյեմբերին, չնայած հյուրընկալության ինդուստրիան սպառնալիքի տակ էր՝ վիրուսային սահմանափակումների եւ պարետային ժամի պատճառով:

Hotel Sky-ն իրեն անվանում է Աֆրիկայում առաջինը, որտեղ օգտագործվում են ռոբոտներ, եւ ընդգծում է, որ համավարակը մայրցամաքում արագացնում է շարժումը դեպի ավտոմատացում: «Դրանք լրիվ նոր հարթություն եւ հաճելի ոգեւորություն են բերում»,- ասել է Բրիթսը: