Հայաստնը պատերազմի ժամանակ ունեցել է 4 թշնամի՝ Ադրբեջանը, Թուրքիան, վարձկանները եւ ամենանենգ թշնամին՝ ՀՀ-ի թիկունքից գործող թուրքական 5-րդ շարասյունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանը:
«Մինչեւ այսօր կար մեկ վեճ ՀՀ-ում՝ Նիկոլը կատարյալ հիմար է, թե կատարյալ դավաճան, ապա այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն վերջնական կնիք դրեց Նիկոլի վրա՝ նրան աջակցելով եւ սպառնալով մեր զինված ուժերին, որ նրանք իրավունք չունեն միջամտել ներքաղաքական խնդիրներին: Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է, ուրեմն Հայաստանն առանց թուրքի»,- ասաց Թեւանյանը՝ հավելելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին:
«Մենք այստեղ մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ թուրքական 5-րդ շարասյանը չվռնդենք կառավարության շենքից: Այդ ստահակը հայտարարել է, որ դադարեցնելու է թավիշը, որ քաղաքական ձերբակալությունների է գնալու: Ինքը մենակ է, մենակ է:
Մենք շատ քիչ ժամանակ ունենք, Թուրքիան պատահական չի խառնվել եւ ատամներով պաշտպանում է Նիկոլին: Հայաստանը սկսելու են մասնատել, առաջինը գցելու են Սյունիքը, եթե մինչ այդ չվռնդենք այդ թուրքի ծառային: Կանգնելու ենք այնքան, մինչեւ չձեւավորենք ազգային իշխանություն»,- ասաց նա:











