Իմ կարծիքով Հայաստանում եղավ հեղափոխություն, որովհետև Հայաստանի բնակչության 100 %-ն անխտիր ունեին արդարության պահանջ, արդարության սով: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի նիստում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ դիմելով դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանին:
«Արդարությունն իրականցնում եք դուք: Դուք եք բերել հեղափոխության: Մեր՝ հեղափոխականների տապալումն այս 2.5 տարվա մեջ այդ արդարությունը որևիցե կերպ տեղից շարժել չկարողանալն է: Երկու օր Վարդարազարյան անունով մարդը ապականեց ցանկացած ողջախոհություն և տրամաբանություն: Վիրավորեց ամեն ինչ: Երբ այդ մարդը խոսում է արդարությունից, ես սարսափում եմ: Իրականում ինքը մեզ ձեռ առավ, հանրությանը ձեռ առավ, բայց քանի որ իր մոտ միշտ ստացվում է հակառակը, ինքն իրեն ձեռ առավ: Ինքը մեզ փորձեց վիրավորել, բայց իրեն վիրավորեց: Ինքն ամեն ինչ արեց, որ դուք այսօր կանգնած ասեք՝ հարգեք մեզ, բայց մենք որևէ պատճառ չունենանք հարգելու ձեզ: Հայաստանում արդարադատությունը դրամապանակի չափից ա կախված: Հարգելի պարոն Մկրտչյան, մի վիրավորեք ձեր մասնագիտությունը: Ձեր գործընկերը վիրավորել է ձեր մասնագիտությունը, արդարադատությունը վիրավորված է: Վարդազարյանը երկու օր անամոթաբար էշի տեղ դրեց բոլորին: Դուք չեք կարող մեզնից հարգանք պահանջել: Մարդիկ արդարություն են ուզում: Եթե Ազգային ժողովի պատգամավորին ծեծած հանցագործին դատավորը, դատավորը քառակի հանցագործ է»,- նշեց Արթուր Մանուկյանը:











