Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Ըստ նրա՝ պատերազմը չի ավարտվել, եւ դրա հետեւանքները՝ նույնպես, թշնամին այժմ թիրախավել է Սյունիքը: Նա նշեց, որ, չգիտես ինչու, Ալիեւի ռազմատենչ հարձակումներին արձագանքում է Փաշինյանի մամուլի քարտուղարը, իսկ պետության ղեկավարն այդ պահին զբաղված է օմբուդսմենի գործունեության սահմանափակմամբ, որը այլ մարմինների շարքում միակն է, ով բարձրացնում է ռազմագերիների հարցը:
Հարությունյանը պարզաբանեց, որ, անվտանգության խնդիրներից բացի, կան նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք խորացել են ներկայիս իշխանությունների օրոք:
«Հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ անվտանգության խնդիրներով մտահոգ մարդկանց եւ նրանց, ով մտահոգված է սոցիալ-տնտեսական խնդիրներով: Հասարակության երկրորդ մասը զարմանալիորեն պասիվ է, չնայած իշխանությունների գործողությունները նրանց վրա նույնպես ազդում են. Ձուն թանկացել է 50 տոկոսով, շաքարավազը՝ 40 տոկոսով եւ այլն: Մի քիչ էլ անցնի եւ մեզ այլուս պարտքով փող չեն տա, իսկ պետությունը չի կարողանա աշխատավարձեր եի թոշակներ վճարել: Եթե նախկինում այդ փողերն օգտագործվում էին ճանապարհներ կառուցելու եւ այլ կապիտալ ծրագրերի իրականացման համար, ապա այժմ դրանք օգտագործվում են բյուջեի համալրման համար: Եթե մեր թշնամիներն անուղղակիորեն պարտքով փող տան այս իշխանություններին, ապա դա գին կունենա, օրինակ՝ Սյունիքի տեսքով»,- շեշտեց քաղաքական գործիչը:
Նա հավելեց, որ իշխանությունները ռազմական դրությունը դեռ չեն չեղարկել եւ կարող են արհեստականորեն սահմանափակել ելքը երկրից՝ լարվածության իմիտացիա ստեղծելու համար: Բացի այդ, կորոնավիրուսի հետ կապված թվերը սկսել են «անսպասելիորեն» աճել:
Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա, ըստ Հարությունյանի, սովորական տուրիստ է, իսկ հայ հասարակությունը 30 տարի շարունակ ոչ մի կերպ չի կարողանում գիտակցել, որ անհրաժեշտ է պահանջկոտ լինել իշխանությունների նկատմամբ:
«Դա արմատապես կփոխի ցանկացած քաղաքական ուժի վերաբերմունք, որը կձգտի իշխանության»,- եզրափակեց նա:











