Նախագահականի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան ավարտվեց, ցուցարարները կրկին չկարողացան հանդիպել Փաշինյանին:

«Մենք կրկին չհանդիպեցինք, իրեն բնորոշ սողեսող, սողունի նման ինչ-որ մի մուտքով հեռացել է: Սա շարունակվելու է այնքան ժամանակ, որքան նա մնա ՀՀ-ում որպես պետության գլուխ, մենք հետապնդելու ենք նրան, նա ազատ տեղաշարժման իրավունք չի ունենալու, օր ու արեւ չի ունենալու: Շարունակելու ենք այնքան ժամանակ մինչեւ մեր երկիրն այս սողացող տեսակից չենք ազատել»,-ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել են նախագահականի մոտ որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի մուտքը, սակայն Փաշինյանը շարասյունով արդեն նախագահական է մտել:

Նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ են  հավաքվել:

Ցուցարարները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»: