TikTok-ն այս տարի կարող է գործարկել հաղորդագրությունների խմբային փոխանակման գործառույթը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Աղբյուրներից մեկը նշում է, որ խմբային հաղորդագրությունների փոխանակումը ByteDance-ի՝ TikTok-ը «սոցիալական փոխազդեցության հավելվածի» վերածելու պլանի մի մասն է: 2019 թվականից այս գործառույթը TikTok-ի՝ Douyin չինական տարբերակի մի մասն է:

Խմբային չաթի գործառույթը կօգնի TikTok-ին օգտատերերին ավելի երկար պահել հավելվածում: TikTok-ը, որը հատկապես հայտնի է դեռահասների եւ երիտասարդների շրջանում, ընդլայնում է նաեւ իր առաջարկներն ուղիղ հեռարձակման եւ էլեկտրոնային կոմերցիայի բնագավառում, իսկ խմբային չաթերը պոպուլյար օգտատերերին թույլ կտան ավելի հեշտությամբ շփվել երկրպագուների հետ: