Իսլանդիայում, երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկի մոտ տեղի է ունեցել Ֆագրադալսֆյալա հրաբխի ժայթքումը՝ վերջին շաբաթներին այս շրջանում հազար թույլ երկրաշարժերից հետո, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Իսլանդիայի օդերեւութաբանական բյուրոյին:
Գիշերային երկինքը կարմիր ամպով է ծածկվել, երբ ուրբաթ Ռեյկյավիկից մոտ 40 կմ հեռավորությամբ սկսվել է հրաբխի ժայթքումը: Այս տարածքում հաստատվել է ոչ թռիչքային գոտի:
«Սկսվել է Ֆագրադալսֆյալա հրաբխի ժայթքումը: Ճեղքի երկարությունը շուրջ 200 մետր է»,- ուրբաթ երեկոյան Twitter-ում հայտարարել էին օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչները:
Ոստիկանները եւ առափնյա պահպանության աշխատակիցները իրադարձության վայր են ժամանել ուրբաթ ուշ երեկոյան:
Հանրությանը հանձնարարվել է հեռու մնալ Ֆագրադալսֆյալայի շրջանից:











