Orange-ն արձագանքել է NEWS.am-ի «Օրանժ Արմենիայի» բաժանորդներն անակնկալի են եկել. մի ծառայությունից օգտվելու համար զրկվում են այլ ծառայությունից» հրապարակմանը:
Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Ինձ հետ զանգիր», «Լիցքավորիր իմ հաշիվը» եւ «Շտապ օգնություն» ծառայություններն ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ բաժանորդի հաշվին գումար չկա: Երբ բաժանորդն ունի որեւէ ակտիվ փաթեթ, բոնուսային միավորներով ձեռք բերված րոպեներ եւ այլն, համակարգը համարում է, որ այդ բաժանորդը կարող է զանգեր կատարել, եւ Orange Օգնության երեք ծառայությունները պասիվացվում են: Խոսքն այս դեպքում չի վերաբերում միայն շաբաթ-կիրակի անվճար զանգեր կատարելու ծառայությանը, այլ ցանկացած ակտիվ րոպեների եւ կարճ հաղորդագրությունների փաթեթի: Սովորաբար բաժանորդներն այս սկզբունքը համարում են տրամաբանական: Սակայն մեր մասնագետները կուսումնասիրեն Ձեր նշած բաժանորդի դեպքը, եւ ցանկանալով բարելավել մեր ծառայություններից օգտվողների փորձառությունը` հնարավոր է, որ ապագայում փոփոխություններ կատարվեն համակարգում»,- նշված է պարզաբանման մեջ։




























