Ձեզ չի մտահոգո՞ւմ, օրինակ, որ ադրբեջանցիները մեր զորքին նվաստացնելով տարածքից հեռացնում են: Կառավարության շենքում այս հարցով լրագրողները դիմեցին ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանին, ով անարձագանք թողեց հարցը:

Հարցին, թե ոչինչ չունե՞ք ասելու, նա արձագանքեց. «Այս պահին ոչ»:

Լրագրողն երը շարունակեցին հարցեր տալ՝ «Դուք երբեւէ հայկական զորքին այսպես նվաստացած տեսե՞լ էիք: Ինչ է այս պահին կատարվում սահմանային տարածքներում»: Այս հարցերը եւս անպատասխան մնացին: