Առաջին հերթին պետք է Արցախ հարցը լուծել, իր տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, հետո միայն անցնել սահմանազատման խնդրին: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
«Եթե դրան չի գնում Ադրբեջանը, ուրեմն որևէ խնդիր պետք չէ քննարկել։ Տավուշի առչնությամբ ես կասեի, որ խնդիրներ կան, եթե իրոք գնում են դեմարկացիայի և այլն, այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է և իրենց ձեռքին է, եւ հակառակը՝ կա մի երկու անկլավ, որն իրենցն է: Դեռ խնդիր է, թե ով է շահողը լինելու, ավելի շատ մենք ենք շահում, թե իրենք»,-ասաց նա:











