Եթե իշխանություևնը փորձի կիրառել անհամաչափ վարչական ռեսուրս, եթե փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաեւ անկանխատեսելի հետեւանքներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն: Չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»,-ասաց նա:

Հարցին, թե ընտրակեղծիքների դեպքում դուք կլինե՞ք այն անձանցից մեկը, որը կգեներացնի հետընտրական գործընթացներ, Քոչարյանը կարճ պատասխանեց. «Այո, իհարկե»: