Առաջին անհրաժեշտ գործողությունը անվտանգության ոլորտում ԶՈւ մարտունակության վերականգնումն է:  Այս մասին ասյօր  «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելիս ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Ռոբերտ  Քոչարյանը:

«Ոչ թե պատերազմի, այլ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար այլ ճանապարհ ուղղակի չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, ռավելագույն չափով պրոֆեիսոնալ եւ մարտունակ»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի` սատանա փնտրելու, ընդդիմադիրներին հետապնդելու կամ ՀԴՄ կտրոններ ստուգելու:

«Այնտեղ ծառայում են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներ, որոնց համար այդպիսի հանձնարարականները վիրավորական են։ Միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի այլևս երբեք թույլ չտանք ԱԱԾ-ի փոխակերպումը քաղաքական հետախուզության»,- ասաց նա։

Արտաքին քաղաքականության ոլորտում, Քոչարյանի խոսքով, իրենք կդադարեցնեն էժանագին շուստրիության քաղաքականությունը. «Միայն հիմարները կաարող են զբաղվել դրանով ժամանակակից թվային աշխարհում: Մենք կվերականգնենք մեր երկրի հանդեպ վստահությունը որպես կանխատեսելի եւ հասկանալի գործընկերոջ»:

Ռոբերտ Քոչարյանի նշեց, որ պարտությունը պատերազմում չպետք է սահմանափակի մեզ պարտվածի բարդույթով։ «Մենք ունենք արագ վերականգնման ներուժ և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա կենսական կարևոր հարց դառնա մեր դաշնակիցների ու առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։Մենք մեր դաշնակիցների հետ միասին ի վիճակի ենք պաշտպանել մեր շահերը»,- հավելեց նա։