Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական  Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը: Կրթահամալիրը կունենա  նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն:  Սա հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվերն է կրթահամալիրի սաներին:  Նախաձեռնությունը  հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է: