Այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերելու խնդիրը լուծվի խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, և կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու եւ զորքերը երկու կողմից հետ քաշելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին:
«Մեզ համար ավելի կարեւոր կլինեն արդյունքները, այլ ոչ արձագանքները: Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլսեք արձագանքներ այդ հարցի շուրջ: Ադրբեջանական կողմից չեն կարող արձագանքներ չլինել, և գործողություններ չեն կարող չլինել, ուզում եմ վստահ լինել, որ դիվանագիտական ճանապարհով այս խնդիրը լուծում կստանա մոտ օրերս»,-ասաց նա:











