ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը էքսկլյուզիվ հարցազրույց է տվել ռուսական «RBC TV»-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին:
Հարցազրույցում նախկին նախագահն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ Հայաստանի սահմանների մոտ տիրող իրավիճակից մինչեւ տնտեսություն եւ պետական կառավարման մոդելներ:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը հայտարարել է քաղաքականություն վերադարձի մասին եւ մտադիր է մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը:











