Ընդհանրապես միջնցք բառը մենք չպետք է օգտագործենք. երբ օգտագործում ենք այդ բառը, կարծես ասում ենք, որ ինչ-որ մի կտորը մերը չի, կամ դրա վերահսկողությունը մերը չի. մեր տարածքում ի՞նչ միջանցք: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Այդ բառն օգտագործում են ադրբեջանցիները, իրենք այդտեղ տեսնում են միջանցքի հնարավորությունը Նախիջեւանը եւ Ադրբեջանը կապելու համար:

Դրա համար մենք չպետք է ասենք՝ երկաթուղին չպետք է բացվի, թող բացվի, բայց միջանցք բառը կիրառելն  ուղղակի հանցագործություն է: Մենք կարող ենք խոսել դեբլոկադայի, ճանապարհներ բացելու մասին, բայց երբեք միջանցքի գաղափարը չդնենք, որովհետեւ դա նշանակում է, որ այդ միջանցքի վրա քո վերահսկողությունը մասնակի է տարածվում»,-ընդգծեց Քոչարյանը: