Ամենաանշնորհք անձնավորությունն է վարչապետը, կինը գնաց ծնունդը նշեց, հիմա էլ ինքն է գնացել, թող մեր երեխեքին գտնի։  Այս մասին այսօր՝ հունիսի 2–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ՝ ասաց անհետ կորած որդուց լուր չունեցող մայրը՝ տիկին Ալլան։

«Մեր ղեկավարությունն աթոռակռիվ է անում, գրպանի համար են նստել։ Մենակ Աստվածն է մեր հույսը, Աստված փրկել է մեր բալաներին, տեսել ենք տեսանյութերում, ղեկավար եք՝ վեր եք ընկել աթոռին, գոնե մեր երեխեքին փրկեք, հետ բերեք։ Թող գնա ծնունդը նշի վարչապետը, անշնորհքը»,– վրդովված ասաց 8 ամիս շարունակ որդուց լուր չունեցող մայրը։