Վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երրորդ օրն ավարտեց Գյումրիում։
Գյումրիում այսօր՝ հունիսի 9-ին, հանրահավաք անցկացնելուց հետո Փաշինյանը անվտանգության մեծ թվով աշխատակիցների ուղեկցությամբ երթ անցկացրեց։
Նշենք, որ նրան ուղեկցում էր նաեւ իր տիկինը՝ Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը քարոզարշավ է անցկացրել նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում։











