Աստված դրախտավայր ստեղծելու իր բաժինը տվել է մեզ, հիմա մեզ մնում է այն հատվածը, որ մենք պետք է անենք: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Աստվածաշունչը ավետյաց երկրի մասին խոսելիս ասում է՝ քեզ տալու եմ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում: Մենք հիմա մի երկիր ունենք, որտեղ կաթ ու մեղր է հոսում, բայց, կներեք, Աստված չի այդ կովին պահելու, այդ մեղրը պահելու»,-ասաց նա: