Սյունիքում իշխանությունները դիմել են զանգվածային սպառնալիքների քաղծառայողների նկատմամբ, ինչպես նաեւ օգտագործել են զինծառայողների ձայները: Այս մասին հունիսի 22-ին մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:
Ըստ նրա՝ 7 տեղամասի փոխարեն 11-ն էր:

«Մենք լուրջ կասկածներ ունենք, որ նույն զինծառայողները քվեարկել են մի քանի տեղամասում: Դրան գումարվում է այն, որ մենք չհասցրեցինք այցելել որոշ գյուղեր: Ուստի Սյունիքում արդյունքները եղան այնպիսին, ինչպիսին եղան»,- ասաց նա:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին հավելեց, որ մեկ այլ պատճառ դարձավ այն, որ իրենց քաղաքական ուժն ազնիվ է ընտրողների հետ եւ չի զբաղվել պոպուլիզմով:

«Մենք խոսեցինք իրական խնդիրների եւ լուծումների մասին: Այս կարճ ժամանակահատվածում դժվար էր աշխատանքն ավարտին հասցնել»,- եզրափակեց նա: