Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում 2021 թվականին բացվել է հատուկ խնամք պահանջող երեխաների համար նախատեսված դասասենյակ։

Գաղափարի հեղինակը ամերիկաբնակ Խալաֆյանների դուստր Մանե Խալաֆյանն է։

Իրականացման համար նա դիմեց հորը` Համլետ Խալաֆյանին, ում մեծ օժանդակությամբ էլ կյանքի կոչվեց այս նախագիծը։

Դասասենյակը համալրեցին խաղերով և կրթող ծրագրերով, որոնք կնպաստեն երեխաների զարգացմանը։

Կենտրոնի ամբողջ անձնակազմը տպավորված էր Մանե Խալաֆյանի բարի ու անձնվեր նախագծով և կամքի ուժով։