ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալությունը շոու կազմակերպելու փորձ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախագահ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իշխանություններին պետք է շեղել հանրության ուշադրությունը։ Ե՛վ Դավիթ Տոնոյանը , ե՛ւ այլ բարձրաստիճան զինվորականներ, եթե ծանուցում ստանային, ապա հանգիստ կգնային ԱԱԾ։ Ավելորդ խուզարկություններ, ավելորդ հռետորաբանություն»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ բանակի նկատմամբ հռետորաբանությունը իշխանության համար գործիք է դառել։
«Խոսում են բանակի թերությունների մասին, ինչը ձեռնտու է միայն թշնամուն»,-հավելեց Օհանյանը։











