44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 38-րդ՝ նոյեմբերի 3
Ադրբեջանական «Գարաբաղ» ֆուտբոլային ակումբի խոսնակ Նուրլան Իբրահիմովը կպատժվի հայատյաց գրառման համար: Ակումբի հայտարարության համաձայն ՝ Իբրահիմովը սոցցանցերում նման գրառում էր կատարել իբր հոգեբանական վնասվածք ստանալուց հետո:
Այս հայտարարությունն ակնհայտորեն ՈւԵՖԱ-ի աչքին թոզ փչելու համար էր, քանի որ ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիան ինքն էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով, հետաքննություն սկսել եւ, հնարավոր է, «Գարաբաղը», որ քարոզչական նպատակներով էր մտցվել եվրոպականգավաթայինմրցաշարեր, կզրկվեր միջազգային ասպարեզում ելույթներից։ Հիշեցնենք, որ Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:
«Վզգլյադը» գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահը զեկուցել է ԼՂ 200 բնակավայրերի «ազատագրման» մասին` խոստանալով շարունակել հարձակումը եւ վերականգնել երկրի ամբողջականությունը:
«Անկախ նրանից, թե ինչպես է զարգանում հայերի եւ թուրքերի էթնիկ կոնֆլիկտը, Ռուսաստանի համար կարեւոր է պահպանել ԼՂՀ-ն, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն հեշտությամբ ելք կգտնի դեպի Կասպից ծով:Այս հակամարտությունը Ռուսաստանում շատերըորպես ուրիշի պատերազմ են ընկալում, մինչդեռ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, եւ Մոսկվան վերահաստատում է իր բոլոր պարտավորություններն այդ երկրին: Սակայն ԼՂ-ն Հայաստանի տարածքը չէ: Ուստի Ռուսաստանը չի կարող խառնվելկոնֆլիկտին», գրում է ռուսական ռեսուրսը, շեշտելով, որ ՌԴ ռազմավարական շահերը պահանջում են պահպանել այն, ինչ մնացել է Արցախից, թույլ չտալ Լաչինի գրավումը․
«Արցախը, ընդհանուր առմամբ, շատ գեղեցիկ եւ հաճելի տեղ է ռուս մարդու համար: Նույնիսկ` ավելի հաճելի, քան Հայաստանը, քանի որ տեղի հայերն ավելի լավ են ռուսերեն խոսում, տեղի երիտասարդությունը զուրկ է լկտիությունից, որը հաճախ բնորոշ է նրանց հասակակիցներին Երեւանում: Սա Արցախի եւ Հայաստանի միակ տարբերությունը չէ, ԼՂՀ-ն կայուն ժողովրդավարություն ունի` կանոնավոր իշխանափոխությամբ, հանցավորություն չկա. չէ որ բոլորը ճանաչում են միմյանց, կապված են արյամբ եւ միավորված են ընդհանուր նպատակով: Նույն պատճառով այնտեղ կոռուպցիա գրեթե չկա, որը քայքայում է «մեծ» Հայաստանը: Ղարաբաղում երախտապարտ են Երեւանին այն ամենի համար, ինչ այն անում է իրենց համար, նրանք իրենց հայ ժողովրդի անբաժանելի մասն են համարում, սակայն կցանկանային քաղաքականապես անկախ պետություն մնալ` հայկական երկրորդ հանրապետություն:Այնտեղ չկան նավթ, գազատարներեւառեւտրային ուղիներ: Այդ լեռներում ընդհանրապես ոչինչ չկա, սակայն Ռուսաստանի համար Արցախը կարեւոր է պարզապես իր գոյության փաստով», գրում է «Վզգլյադը»:
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ նոյեմբերի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը, սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ»կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում պաշտպանական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում․
«Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ:Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամու նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:
Մինչդեռ դրությունը Արցախում օրհասական էր, ինչի մասին վկայում է նաեւպատերազմից հետո հրապարակված հեռախոսազրույցը, որտեղ Արցախի նախագահը հուսահատորեն նշում էր, թե Հայաստանից օգնություն է ուզում՝ չեն տալիս։ Այս օրերին արդեն օրհասական մարտեր էին Շուշիում, ինչի մասին ՊԲ-ն չէր հայտնում։
Արցախի ՊԲ-իցհայտնել են նաեւ, որ ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանեսյանը, Արթուր Սարկիսյանը և Արայիկ Հարությունյանը:
«Նրանք 4 հոգովներթափանցելենթշնամութիկունք, ոչնչացրելմերուղղությամբաշխատողականանետայինդասակիամբողջանձնակազմը և, առգրավելովկարևորփաստաթղթերուսպառազինություն, բարեհաջողհետենվերադարձել: Տղաներըներկայացվելենպետականբարձրպարգևների»:
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը հայտնել է, որ գիշերը թշնամու ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ:
«Օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատվածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, զոհեր և վիրավորներ չունենք, բայց ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշել էնա:
Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քաղաքացիները դարձյալ ակցիա են իրականացրել. նրանք խորհրդանշական թաղում են կազմակերպել, ծաղկեպսակ ու դագաղ տեղադրելով շենքի մոտ: Ծաղկեպսակի վրա գրված էր. «Հայ հասարակությունից ՄԱԿ-ի հիշատակին»:Ակցիայի մասնակիցները խունկ են ծխել, հնչել է սգո երաժշտություն: Ծաղկեպսակի եւ դագաղի վրա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի լուսանկարն էր:
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերիարձակած նորզինատեսակ․
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։Զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ իր համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա․
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչականառաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։
Քեզ հետ ենք Վիեննա»:
Նշենք, որ դեռ հոկտեմբերի 19-ին, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը, Ն․Փաշինյանը խոստովանել էր, որ դրությունն օրհասական է եւ պարտությունը մոտ է (29․10․2021-ին այդ հանդիպման մասին պատմել է Է․Շարմազանովը)։ Իսկ պատերազմի ավարտից 6 օր առաջ նա Ֆեյսբուքում դեռ գրում էր հաղթելու մասին։
Նիկոլ Փաշինյանը TheJerusalemPost-ին հայտարարել է, որ Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով:Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու համար, որն, ըստ նրա, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:
Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ («Ջերուսալեմ փոստի բնորոշումն է՝ NEWS.am)է պատասխանել. «Հումանիտար աջակցություն մի երկրից, որը վարձկաններինզե՞նք է վաճառում, որով վարձկանները հարվածում են խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:
Թերթը գրել է, որ վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների զգալի մասը:
«Զինուժմեդիան» ռազմաճակատ մեկնելուց առաջ հրետանավորների մարզումներից տեսանյութ է ներկայացրել։Նախքան առաջնագիծ մեկնելը պահեստազորայինները վերհիշում են զինտեխնիկայի հնարավորությունները, անցնում կրակային պատրաստության պարապմունքներ: «Գալիս են դաս են անում, գնում են: Կարծես իմ կեսը հետները գնա: Կարող եմ վստահ ասել, որ պատրաստված են գնում եւ կարող են իրենց խնդիրը այնտեղ կատարել»,-ասել է պահեստազորայիններինմարզող Սեյրան Աղբալյանը:Մարզումների մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք ուզում են ժամ առաջ մեկնել ու լինել իրենց կրտսեր եղբայրների կողքին:
«Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են, հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում»։
Ոչ մի խոսք հայկական կողմի կորուստների մասին։
«Армянскийпереулок» թելեգրամյան ալիքը հայտնել է, որ Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռի հերթական խմբաքանակը Մոսկվայից ուղարկվել է Երեւան, նաեւտեսանյութ է հրապարակել:Հայաստան են հասցվել դեղորայք, վիրաբուժական եւբժշկանան սարքավորումներ, տարատեսակ անհրաժեշտ պարագաներ:
ՊՆ խոսնակ Շուան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է․
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»:
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները համապատասխան օրենքում փոփոխությամբ եւս մեկով ավելացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալների թիվը: Նա ռազմական դրության շրջանում կգլխավորի մայրաքաղաքի աշխարհազորը:Երեւանի քաղաքապետը կունենա 4 տեղակալ: Այդպաշտոնըկգործիմշտականհիմունքներով:
Թե ինչ է անում քաղաքապետի 4-րդ տեղակալը ռազմական դրությունը չեղարկելուց հետո (թեկուզ նաեւ ռազմական դրության ընթացքում)՝ լայն հանրությանը հայտնի չէ։
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոնհայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու հարցով որոշ մշակումներ կան, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Նա նշել է, որ Մոսկվան կողմ է Ղարաբաղում քաղաքական կարգավորմանը․
«Մենք, անկասկած, ելնում ենք նրանից, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի, լուծումը պետք է լինի քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,-ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նա նաեւ հայտնել է, որ դեռ վաղ է խոսել Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպման մասին:
Արցախի նախագահի հրամանագրով ԱՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում: ԱՀ ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրին հակառակորդի հասցրած հարվածներին, նորից է նշել․
«Անհրաժեշտության պարագայում կդիմենք ՀԱՊԿ-ին, հիմա այն գործընկերական հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-նեւ այդ պայմանագրային պարտավորությունները, որոնք մենք ունենք, լիովին բավարարում են ՀՀ-ին՝ որպես կողմ»,- ասել էԱլեն Սիմոնյանը։
Հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն աջակցում է Հայաստանին, երբ Դավիթ ԲեկըԱդրբեջանը գնդակոծում է, Ա․Սիմոնյանն ասել է.
«Շատ բաներ այսօր բարձրաձայնելը ճիշտ չի։ Հայկական կողմը լիովին բավարարված է այն ամենով, ինչն այսօր տեղի է ունենում, որի համար շնորհակալություն եմ հայտնում ՌԴ-ինեւ անձամբ նախագահ Պուտինին»։
Հարցին՝ ե՞րբ է ՔՊ ջոկատը մեկնելու առաջնագիծ, ԱԺ փոխնախագահն ասել է.
«Դրա հետ կապված որեւիցե բան չեմ կարող ասել։ Մեր բարձաստիճան պաշտոնյաներն առաջին իսկ օրվանից առաջնագծում են. որոշները ծառայություն են իրականացնում, որոշները տեղում ծանոթանում են իրավիճակին, առկա խնդիրների պարագայում տեղում լուծումներ են տալիս։ Մեր շատ պաշտոնյաների եղբայրները, երեխաները մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում»։
Առանց մեկնաբանության՝ հատկապես այն մտքի շուրջ, որ այդ մասին «բան չի կարող ասել», բայց «բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին օրից առանագծում են»։ Հիշեցնենք միայն, որ պատերազմի վերջին օրերին Ա․Սիմոնյանն իրզինհամազգեստով լուսանկարները հրապարակեց Հայաստանի հարավից։
ՀՀ ՄԻՊ-ը շարունակել է ձեռք է բերել նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներիգաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը․
«Դրանցից շարունակվում են տարածվել ատելություն, Հայաստանում եւ Արցախում ներքին թշնամանք հրահրող, լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:Հրապարակում ենք մի քանի ապացույց: Բոլոր նյութերը փաստագրված են՝ միջազգային մարմիններին ուղարկելու նպատակով»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է ոմն ֆեյսբուքյան օգտատեր Զարինե Սառաջյանի՝ ԱՀ Նախագահին ուղղված բաց նամակին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր եւ ցածր օղակներում աշխատող զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին։ Վահրամ Պողոսյանը նշել է, թե իբր այդ նամակըմեծ արձագանք է գտել, տեղադրել է այն իր էջում:
«Նախագահն արդեն ծանոթացել է նամակի բովանդակությանը եւ առաջիկա ժամերին կարձագանքի դրան»,-գրել է Վահրամ Պողոսյանը:
Նշենք, որ այդ օրերին հանրությունը կամա-ակամա դարձյալ ներքաշվում էր հայաստանցիներ-արցախցիներ վեճերի մեջ, հնարավոր է՝ նաեւ դիտավորյալ, տարածվում էին լուրեր, թե փողոցում տեսել են Արցախի բարբառով խոսող երիտասարդների, որոնք զինապարտության տարիքի են, որ «շատերը փախել» են եւ այլն։ ԱՀ նախագահն էլ արձագանքում է իրեն ուղղված բազմաթիվ նամակներից հենց այս մեկին՝ հանրային հնչեղություն հաղորդելով այդ թեմային, այն էլ այնպիսի օրերի, երբ դրությունը ճակատում ժամ առ ժամ դառնում էր օրհասական։ Նշենք նաեւ, որ զոհված եւ անհետ կորած արցախցիների հանրագումարը 1000 է եւ յուրաքանչյուրը կարող է հաշվարկել Հայաստանի եւ Արցախի բնակչությունների հարաբերակցությունը եւ զոհված ՀՀ եւ ԱՀ քաղաքացիների հարաբերակցությունը։
Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ, նաեւ նախազգուշացրել, որ եթե Թեհրանը վտանգ զգա, ապա վճռական պատասխան կտա:
«Ցավոք, մեր հարեւանների`Ադրբեջանիեւ Հայաստանի միջեւ պատերազմ է ընթանում: Սա ցավալի իրադարձություն է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ պետք է հնարավորինս արագ ավարտվի»,- ասել է նա, հավելելով, որ «ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն, բայցեւ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը»:
Արցախի ՊԲ-նհայտնել է, որ վերջին օրերին տեղի ունեցած եւ առայսօր հարավ-արեւելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտերի արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել Արցախի անտառներում ու ձորերում:
«Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները։ Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզմանեւ կրակային խոցման գործողությունները»,- հայտնում էր ՊԲ-ն։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ օրերին արդեն թեժ մարտեր էին ընթանում Շուշիի մատույցներում, նույնիսկ արդեն բերդաքաղաքում։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ արցախցի փոքրիկ տղան Արցախի Նախագահին հարց է տալիս. «Վը՞նցանինք, վըր էլ վափշե մեր Արցախումը կռիվ չինի»:
Արայիկ Հարությունյանն էլ պատասխանում է. «Ծանդր հարց ես տվալ: Էդ հարցի պատասխանը մինն ա. Պիտի ուժեղ ինինք: Եթե ուժեղ չինինք, կռիվ ա լինելու, եթե ուժեղ ինինք, վըխընալու են կռիվ անին, գիտացի՞ր»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․
«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Ուրիշ ազգերի եւհավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք»:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, ի պատասխան «Ջերուսալեմ փոստի» այն հարցին, թե կընդունի՞ Իսրայելի մարդասիրական օգնությունը, ասել էր, թե թող այդ փողն ուղարկի ահաբեկիչներին, որոնք իր զենքերով հարձակվում են Արցախի վրա։
Արցախի նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պատերազմական օրերին Արցախը լքած բարձր ու ցածր օղակների պետական պաշտոնյաները կպատժվեն։
«Հավաստիացնումեմ, որբոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցների րականացնելու համար:Միաժամանակ, պատրաստ եմ ևս մեկ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետեւ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,-գրել էր Արայիկ Հարությունյանը։
@wargonzo նախագիծը տարածելէադրբեջանականէլիտարհատուկնշանակությանջոկատիոչնչացվածզրահամեքենաներիկադրերը։Ոչնչացվելէ 3 զրահապատջիպ, ԱդրբեջանիԶՈՒհատուկնշանակությանջոկատըկրելէծանրկորուստներ․ կանսպանվածներեւվիրավորներ։
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել․
«Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային եւականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով եւս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում եւս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիններս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ոչնչացրել են պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»։
Ադրբեջանը փորձել է հերքել Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդբնագծումտեղի ունեցած և շարունակվող մարտական գործողություններում իր հատուկ նշանակության ստորաբաժանումների ու զրահապատ ավտոշարասյան ջախջախումը։ ՊԲ-ն ի հաստատումն ներկայացրել է իր հաղորդագրությունը հավաստող տեսանյութ:
«Տղաներն ամուր կանգնած են, շատ կամավորներ են ընդգրկված մեր շարքերում, որոնք մինչեւ վերջին կաթիլ արյունը պատրաստ են պաշտպանել հայրենի հողը: Մի քանի անգամ հարձակումներ են եղել, ստացվում էր ամեն գրոհ հետ շպրտել: Տարածքը լավ իմանալով այնպիսի անակնկալներ ենք մատուցում թշնամուն, որ խուճապահար փախչում են: Մեր հրամանատարների, մեր բանակի շնորհիվ մենք կարճ ժամանակում հետ կվերցնենք այդ տարածքները, որոնք գրավվել են»,-նշել է կամավորականներից մեկը:Մեկ ուրիշն էլ նշել է. «Թաղավարդիտղաներով եկել ենք բարձրացել, հետեւիցգրանատամյոտով խփել: Էդ տեխնիկան էդտեղ ենք խփել, մեջը զոհ են թողել, մի քանիսը փախել են, վերեւում ընկած են: Մյուս տեխնիկան էլ տղաներն են կրակել, շուռ ա եկել, մյուսն էլ ձորում է ընկած: Իրենց խոսքից հասկանում ենք միայն «Ալլահ աքբար» բառերը, մնացածն արաբերեն է»:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է․
«Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք»:
Նախորդ օրերին էլ էին պարբերաբար հաղորդագրություններ տարածվում Իրանի տարածքում արկեր ընկնելու մասին, ՀՀ ՊՆ-ն մի քանի անգամ ԻԻՀ դեսպանատան ռազմական կցորդին է զգուշացրել, որ Ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվում Արաքսին շատ մոտ, որպեսզի Հայկական ԶՈւ-ն չգնդակոծի իրենց՝ Իրանի տարածքին չվնասելու համար։ Շ․Ստեփանյանը չի հայտնել, թե որտեղ են եղել հայկական ստորաբաժանումները, որոնց գնդակոծվելու ժամանակ արկերեն ընկել Իրանի տարածք։
Ազգային ժողովում քննարկվող բյուջե-2021-ի մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը գրել է.
«Ստիպված եմ կրկին անդրադառնալ նախորդ 2,5 տարիներին իրողություն դարձած, խնդրահարույց մի երեւույթի, որը հետեւողական կերպով հատում է հնարավոր բոլոր սահմանները: Խոսքը բարձրաստիճանների ամսական համատարած պրգեւատրումների մասին է։ 2021թ. նախատեսվում է պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերն ավելացնել 21,7 տոկոսով կամ 18,825 միլիարդ դրամով: Սա անբացատրելի «թռիչք» է, եթե նկատի ունենանք, որ պետծառայողների աշխատավարձերին հատկացվող ընդհանուր ֆոնդի աճը նախատեսվում է շուրջ 10 անգամ պակաս չափով»:
Այսինքն, երկրի համար ծանրագույն ու ճակատագրական օրերին գործադիրը բյուջեում ամրագրում էր պաշտոնյաների պարգեւավճարների ավելացումը, երբ երկիրը հսկայական մարդկային ու նյութական կորուստներ էր կրում, երբ պետք էր մտածել վիրավորների բուժման ու զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքների մասին։
Արցախի ԱԻՊԾ-ն հայտել է, որ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։
«Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ»։
ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020թ․ հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ ՀՀ-ն Դատարանին տեղեկացրել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման, հավաստի ապացույցներ սիրիացի վարձկաններ բերելու մասին:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցների ցանկը, որոնք «ամոթալի պահվածք են դրսևորել, լքել Արցախը և աշխատանքային պարտականությունները, այդ պատճառով էլ՝ հեռացվել աշխատանքից»: Գրառման վերջում Ա․Թովմասյանը 3 հոգու անուն էր հրապարակել։
ՀՀ նախագահի հրամանագրով, Սամվել Մովսիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգեւատրվել գնդապետներ, զորամասի հրամանատարներՍուրեն Մարտիրոսյանը, Արտաշես Հաջաթյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝զորամասի հրամանատարի տեղակալներ, փոխգնդապետներԱրա Սարգսյանը, Վանիկ Դավթյանը,դիվիզիոնի հրամանատարներՏիգրան Վարդանյանը, Վազգեն Վարդանյանը, Էդգար Մարգարյանը, մարտկոցի հրամանատարներ Սարուխան Բարխուդարյանը, Արկադի Վարդանյանը, Կարեն Սարգսյանը, Հայկ Ղարիբյանը, Հովհաննես Դանիելյանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի:
«Անդրկովկասինպատուհասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք բոլորովին անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջեւ մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով», ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Ռուսաստանիկապվածությունը թույլ չի տալիս խաղաղություն հարկադրելը, սակայն ամենօրյա ջանքերը, սրված հակասությունները լուծելու խաղաղ ճանապարհ գտնելու փնտրտուքը շարունակում են, ՌԴ նախագահ Պուտինը գործնականում ամեն օր միջնորդական ջանքեր է նախաձեռնում, գրոհայինների ներգրավման հարցը բարձրացնում Թուրքիայի պաշտոնակցի հետ զրույցում։
«Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը», ասել է Լավրովը:
Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ձեւաչափի՝ ԻլհամԱլիեւի առաջարկած փոփոխության, եւ դրանում առանցքային արտաքին խաղացողների դերը Ռուսաստանին ու Թուրքիային վերապահելու վերաբերյալ, Լավրովն ասել է, որ բանակցային ձեւաչափի, այդ թվում՝ դրա ընդլայնման եւ փոփոխության վերաբերյալ շատ առաջարկներ կան: Բայց, ըստ նրա, ընդունելի ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, միաժամանակ, սակայն, ՌԴ-ն դեմ չէ հարեւանների հետ գործակցել այդ խնդրի շուրջ։
ՀՀ գլխավոր դատախազությունը Ադրբեջանում վարձկանների առկայության մասին նոր փաստական տվյալներ է հրապարակել։Հրապարակման մեջ բերված են բազմաթիվ մանրամասներ, որոնք ձեռք են բերվել վարձկան, Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի հարցաքննությունից ու գործով քննությունից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,РБК-իհետ հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվել է պատերազմին, սակայն հենց սեպտեմբերը պատահական չի ընտրվել: Ըստ նրա՝ Ամերիկան այդ ժամանակ զբաղված էր նախընտրական բանավեճերով, աշխարհում կորոնավիրուս կար, եւ բոլորը զբաղված էին, պայքարում էին առողջության ճակատում: «Բացի այդ, այսօր դիտարկվում է Թուրքիայի հսկայական ազդեցությունը Ադրբեջանի վրա»,- ասել է Ա․Սարգսյանը: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինություն գնելու համար, իսկ Ղարաբաղում հայերն այդ ժամանակ գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ են կառուցել:
Առանց մեկնաբանության։
ՀՀ նախագահն ասել է նաեւ, որԹուրքիան միջամտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ սեփական նպատակները հետապնդելով,եւ նման երկարաժամկետ նպատակներից է Եվրոպայի վրա ճնշումը: Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունն այսօր ահռելի է:
«Թուրքիան ոչ միայն ցանկանում է պաշտպանել իր նավթատարներն Ադրբեջանում, այլ նաեւ ցանկանում է կառավարել դրանք: (․․․) Պնդում էին, թե Հայաստանը մտադիր է հարվածել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի ուղղությամբ, սակայն դա անհեթեթություն է: Եթե հայերը մտադիր լինեին հարվածել այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, դա կանեին 20 տարի առաջ՝ ցույց տալով, որ առանց Հայաստանի չի կարելի կառուցել խողովակաշարեր: Սակայն հայերը դա չարեցին: Խողովակաշարը կառուցվեց, մոտ 20 տարիների ընթացքում ոչ մի փամփուշտ չուղղվեց այդ ուղղությամբ, իսկ Ադրբեջանը միլիարդներ կուտակեց: Եվ այդ միլիարդները ծախսվեցին զենք գնելու համար, որը ոչնչացնում է հայ երեխաներին, տատիկներին»,-ասել է ՀՀ նախագահը:
Շատ վերլուծաբաններ տարակուսելի են համարում, որ նախագահը անհեթեթություն է որակում Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելը, այն տրամաբանությամբ, որ առաջ էլ կարող էր անել․ առաջ դրությունն օրհասական չէր, ասում են նրանք։
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է լուսանկարներ՝ Ադրբեջանի կողմից Շուշիի այսօրվա հրետակոծության հետեւանքներից։
Արցախի նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են իր օգնականը, ԱՀ գլխավոր դատախազի 2 տեղակալները,մի քանի այլ պաշտոնյաներ։
Ենթադրվում է, որ նա դրանով արձագանքում էր ֆեյսբուքյանօգտատիրոջ բաց նամակին։
WashingtonExaminer-ում Թոմ Ռոգանը գրել է, որ Ռուսաստանը ռազմական միջամտությամբ է սպառնում, եթե Ադրբեջանը հրաժարվի երկարատեւհրադադարից: Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ննախազգուշացրել է, որ «ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե բախումները տեղափոխվեն նրա տարածք»:
«Մինչ այժմ Ռուսաստանը պասիվ դեր էր խաղում: Վլադիմիր Պուտինի կառավարությունը փորձել է կայուն զինադադարի հասնել` այդ գործում աշխատելով Եվրամիությանեւ Վաշինգտոնի հետ: Ցավոք, այդ զինադադարներից ոչ մեկը մեկ ժամից ավել չի ձգվել: ՌԴ նոր հայտարարությունը նպատակ ունի փոխել այդ հավասարումը` Թուրքիայի վրա հատուկ շեշտադրումով:
«Էրդողանը, առաջնորդվելով Հայաստանի հանդեպ հին ատելությամբ եւիսլամիստական կայսերական նկրտումներով, սատարում է Ադրբեջանի ռազմական ջանքերին: Պատերազմիբռնկումից ի վեր Էրդողանն ուղղակի եւ անուղղակի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում` հետախուզությամբ, անօդաչու թռչող սարքերոց, զենքով եւվարձկանների տեղակայմամբ: Երբ հրադադարի մասին բանակցություններ էին ընթանում, Էրդողանը ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի այն շարունակի պատերազմը։ Թուրքական այդ համառությունը զայրացրեց Պուտինին: Պուտինը նախորդ շաբաթ ռուսական օդուժին հրամայեց ռմբակոծել թուրք զինյալների դիրքերը Սիրիայում: Դա ուղերձ էր. շարունակեք բորբոքել հակամարտությունը, եւ ես ձեզ կստիպեմ վճարել դրա համար: Մոսկվայի վերջին նախազգուշացումը ռազմական միջամտության մասին ի աջակցություն Հայաստանին, Էրդողանին ուղղված ազդանշան էր կարմիր գծի մասին:Ըստ էության, Պուտինն ասում է, որ եթե Թուրքիան չդադարեցնի հակամարտության հրահրումը, Ռուսաստանը կստիպի Էրդողանիններքեւ գլորվել», գրել էր Թոմ Ռոգանը:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին թիրախավորելէ Ստեփանակերտը։
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։
«Մեկ մարդ վիրավորվել է։ Թշնամին կրակ է բացել նաեւ բնակելի թաղամասի վրա։Սմերչի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում»։
Ստեփանակերտի հրթիռակոծության առիթով ահազանգել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը․ նա նաեւհրթիռակոծմանհետեւանքներիցտեսանյութ է հրապարակել։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է․
«Այսօր ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին, իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:
Ի դեպ, այդ ահաբեկչական խմբավորումներին մարտերի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները ուղարկում են առջեւից՝ թիկունքից զենքի ուժով վերահսկում նրանց շարժերը, նահանջի պարագայում՝ կրակում:Սա մեր վերջին պատերազմն է, եւ կռվելու ենք մինչեւ վերջ:
Հ.Գ.Այս տեղեկատվությունը սիրիացի օգտատերերի շրջանում տարածելը խրախուսելի է, քանի որ Արցախի խաղաղասեր բնակչության դեմ կռվող ահաբեկիչների հարազատները պարտավոր են իմանալ ճշմարտությունը»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչեն տարածել հայ մտավորականները:
7 տասնյակ գրողների, արվեստագետների, գիտնականների ստորագրությամբ նամակում Փաշինյանին կոչ է արվում հնարավորություն տալանկախ Հայաստանի ռազմական եւ քաղաքական գործիչներին մասնակից եւ դերակատար դառնալու պատերազմական գործողություններում, ճակատում եւ թիկունքում։ Դիմելով նաեւհայ ժողովրդին, նրանք կոչ են արել հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից եւ ամբողջությամբլծվել հաղթանակի կերտմանը:
Ինչպես հայտնի է, այդ կոչին իշխանությունը չի ընդառաջել։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի տեսակոնֆերանսին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթում, որն ընթերցել է նրա տեղակալ Սերգեյ Վերշինինը, նշվել է, որ հակամարտությունների, այսպես կոչված, համընդհանուր ցուցանիշներ հաստատելու փորձերը, որոնք թույլ են տալիս երրորդ երկրներին միջամտել այլ պետությունների ներքին գործերին, անհանգստացնող են:
«Անհանգստացնող են, ի դեպ, հակամարտությունների ինչ-որ «համընդհանուր ինդիկատորների» հաստատման հաճախակիացող փորձերը, որոնք հնարավորություն են բացում չարաշահումների եւ ներքին գործերին միջամտելու համար` «անցանկալի» կառավարությունների վրա ճնշում գործադրելու նպատակով»,- ասվում էր փաստաթղթում:
Հրապարակել է TheJerusalemPost-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջ հարցազրույցը, որտեղ նա շեշտում է, որ Թուրքիան է հրահրել այս պատերազմը։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական նկրտումներից և պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու իր հայտարարած քաղաքականությունից:
Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցում հայտարարել է, որ առավոտյան թշնամին բոլոր ուղղություններով շարունակել է հարձակումը:
«Մարտունուց հարավ հակառակորդը, օգտագործելով զրահատեխնիկա, հրետանի եւօդուժ, փորձել է առաջ շարժվել, բայց հետ է շպրտվել՝ կրելով լուրջ կորուստներ:Դրանից հետո հայկական կողմը, օգտագործելով հրետանի, շարունակել է ոչնչացնել թշնամուն: Բացի այդ, հակառակորդը, օգտագործելով ծխի քող, փորձել է թափանցել Քարվաճառիմիջդիրքային գոտի, բայց նույնպես ոչնչացվել է»,- ասել է նա:
Ա․Հովհաննիսյանի խոսքով՝ դիվերսիոն ներթափանցման փորձերը նույնպես շարունակվել են, մասնավորապես, Թաղավարդ գյուղի ուղղությամբ: «Հակառակորդի կորուստներն ազդում են նրա մարտական ներուժի եւ, համապատասխանաբար, մարտերի ինտենսիվության վրա: Դրանք այնքան ծանր չեն, որքան առաջին օրերին: Որոշ տեղերում հաջողվում է հետապնդել թշնամուն»,- ասել է Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը չի հայտնել, որ արդեն մարտեր էին ընթանում Շուշիի համար։
«Չոր մարքեթինգ» յութուբյան ալիքի վեբինարի եթերում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ թշնամին՝ «թուրքական աջակցություն, ահաբեկչական, վարձկաններ, ահռելի տեխնիկական առավելություն ունենալով, չէր պլանավորել 40 օր կռվել և ինչ-որ դաշտավայր, այն էլ ոչ ամբողջական՝ Արաքսի հովիտը, «ազատագրել», և անտառային զանգվածներում օրական այս գյուղից այն գյուղը թռչել և կորուստներ կրել ու չկարողանալ հաջողության հասնել, Շուշիի մասին երազանքներով մնալ»։
«Այն արդյունքը, որն Ադրբեջանը արձանագրել է, և այո, մենք էլ որոշ տեղերում նահանջել ենք, վստահաբար Թուրքիայի ԳՇ-ի ծրագրում չկար, լիովին վստահ եմ և դրա համար կան հետախուզական հիմքեր և կա նաև ռազմական լոգիկա, որ պատերազմը պլանավորված էր 1-2 օպերացիայի շրջանակում, ինչը 15-20 օր է տևում, և վստահ եմ, որ եթե նույնիսկ ՀՀ հարավային հատվածներն իրենց պլաններում չունեին, ապա Արցախն ամբողջովին վերցնելու պլան ունեցել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Կարսի պայմանագրի օրը(1921թ․ հոկտեմբերի 13՝ NEWS.am), եղանակային պայմանները, ԱՄՆ ընտրությունները, միլիոն գործոն էր հաշվարկված, բայց դա տեղի չունեցավ, ավելին՝ ինչպես ռուս փորձագետներից շատերն արդեն խոստովանում են, Ադրբեջանի հարձակողական պոտենցիալի ցամաքային բաղադրիչը շնչահեղձ է եղել, փորձում է փոքր խմբերով շարունակել առանձին խայթոցներով, ճանկռտող մարտավարություն օգտագործել և առաջ գալ, այստեղ էլ, ինչպես տեսնում ենք արդեն մեկ շաբաթ, իրենք որևէ հաջողություն չունեն։ Այսինքն՝ մեծ ձեռքբերում չկա և արդեն իրենց սոցտիրույթումԱլիևին ասում էին՝ հերիք է Ջաբրայիլի ու Զանգելանի «ազատագրված» գյուղերի ցուցակը 4-րդ անգամ կրկնես, հոգնել ենք։ Այս ամեն ինչը արդեն իսկ մեր հաղթանակն է»,- նշել է նա։
(Հիշեցնենք, որ եռակողմ, շատերի բնորոշմամբ՝ կապիտուլյացիոն համաձայնագրին, մնացել էր 6 օր)։
Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ պատերազմի ավարտից հետո բիզնես աջակցությունն, առավել քան երբևէ, պետք է ուղղվի բանակին, մինչև նրա «վերքերը բուժվեն»։Որպես բիզնես գաղափար ՊՆ ներկայացուցիչն առաջարկել 1 բոլոր տեսակի թռչող սարքերի, զրահամեքենաների արտադրությունը։
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ֆեյսբուքյան էջը նշում է, որ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը առաջնագծում է, նաեւ տեսանյութ է հրապարակվել:
«Ամբողջ սփյուռքի հայությունը այսօր մեկ գաղափարով լցված է օգնել, օգտակար լինել, պաշտպանել մեր Արցախը: Երբեք չկարծեք, որ դուք առանձին եք, մենք պետք է հաղթենք, որովհետեւ ձեզ նման առյուծասիրտ զինվորներ ունենք, դուք մեր հպարտությունն եք: Մենք ձեր առջեւ խոնարհվում ենք»,-ասում էր թեմի առաջնորդը առաջնագծի զինծառայողներին:
WargonzoTelegram-ալիքը՝ վկայակոչելով Ստամբուլում աղբյուրները, գրում էր, թե թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերում գրել է, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտինուղղված էին Մոր և մանկան առողջության կենտրոնին և կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին։
«Կրկինթիրախավորվեցհիվանդանոցը։ Երկուքաղաքացիականանձծանրվիրավոր է»,-նշել է Բեգլարյանը։




























