Ազգային ժողովի նիստում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամ է: Կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդարանում են:

Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին:

Հարց տալու համար հերթագրվել է 17 պատգամավոր, որից միայն երկուսն են ընդդիմադիր խմբակցություններից՝ Աննա Մկրտչյանն ու Հայկ Մամիջանյանը: