Ադրբեջանն ուզում է մեր դիրքերը վերցնի, մերոնք էլ չեն թողնում, այս պահին խաղաղ է, կրակոցներ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչը։

«Եթե մեր դիրքերը վերցնեն, ցամաքային ճանապարհով մեզ կմոտենան 30 կմ–ով, իսկ օդայինով՝ 20 կմ։ Ադրբեջանը մեզնից Մեղրիի միջանցքն է ուզում, մերոնք էլ չեն տալիս։ Մենակ Ադրբեջանը չի ուզում, Թուրքիան՝ ռուսի հետ, ստեղ ուրիշ գաղտնիք չկա։ Վաղը եթե միջանցքը տան, ամբողջ տարածաշրջանում Հայաստանի նման խաղաղ տեղ չի լինելու»,– ասաց նա։

Հակառակորդը Շաքիի ուղղությամբ չի կրակել, բայց հարակից տարածքների ուղղությամբ կրակոցները լսվում են գյուղում։ «Անդադար կրակում են, տանը հեռուստացույցով հետեւում ենք լուրերին։ Ոչ մի տեղ գնալու չունենք, բոլոր կողմերից շրջափակման մեջ ենք, ամբողջ Հայաստանի վիճակը էս ա։ Գործ անելուց մարդ չի կարողանում կենտրոնանա, կրակոցների ձայնից խուճապ է»,– ասաց մեկ այլ բնակչուհի։

Մանրամասները՝ տեսանյութում։