Հայ զինծառայողների գերեվարման հանգամանքների պարզման իրավական գործընթացն սկսելն անհրաժեշտություն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքը։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ նոյեմբերի 19-ին ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորի կարծիքով՝ այդ հարցը պետք է դիտարկվի իրավական գործընթացի շրջանակում։

«Մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք իրավական պետությունում, եւ որոշակի իրավական գործընթացներ, անհրաժեշտության դեպքում, այնուամենայնիվ, պետք է ընթանան։ Հասարակությունը եւ իրավասու մարմինները պետք է պատշաճ կերպով տեղեկացվեն մեր հայրենակիցների գերի ընկնելու հանգամանքների մասին»,- պարզաբանեց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հայ զինծառայողների գերի ընկնելու յուրաքանչյուր դեպքի հետաքննության անհրաժեշտության մասին։ Նա համոզված է, որ զինվորական կանոնադրությունը հստակ սահմանում է, թե որ դեպքերում է, որ դա կարող է համարվել հանցագործություն, իսկ որ դեպքերում՝ ոչ։