ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 63-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

-              Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին,

-              Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին,

-              «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին հավանություն տալու և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի և դրան հավասարեցված վճարների հաշվարկման առանձնահատկությունների մասին,

-              «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

-              «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին եւ այլ հարցեր: