«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր՝ հունվարի 14-ին, շարունակում է իր աշխատանքը:

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է 44-օրյա պատերազմի օրերին հիմնադրամից կառավարությանը փոխանցած գումարների հարցը, թե որքանով էր դա օրինաչափ, արդյոք դա համապատասխանում է հիմնադրամի կանոնադրական նպատակներին եւ խնդիրներին։

Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին  «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը  փոխանցվել է կառավարությանը։