Իրականությունն այն է, որ COVID-19-ի պատճառով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմը կրճատվել է, եւ 1-2 հոգով ենք ներս մտել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը չմասնակցելու մասին։
«Մենք այնտեղ ունեցել ենք 7-8 շատ կարեւոր հանդիպումներ։ Եթե Վանեցյանն տենց ցանկություն ուներ անձամբ Փելոսիին տեսնել եւ հետը զրուցել, դա ուրիշ խոսակցություն է, բայց եթե դա քաղաքական գործչի գործունեություն է, դա այլ հարց է։ Որեւիցե դիտավորություն տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ պետք չի դրա վրա կենտրոնանալ»,- նշեց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությունն ինքն իրեն մեկուսացնում է կարևոր գործընթացներից.
«Ես բոլոր հրավերն անում եմ, նրանք, տարբեր պատճառաբանություններ բերելով, հրաժարվում են: Հաճախ լինում է, երբ ես ինքս զանգում եմ ընդդիմադիր պատգամավորներին և առաջարկում եմ մասնակցել, իրենց ոգևորվում են, հետո ասում են՝ խմբակցությունից թույլ չտվեցին: Եթե մարդն ուզում աշխատել, ուրեմն աշխատում է»,-ասաց նա:











