Ամերիկացի գիտնականները  Hubble-ի օգնությամբ հայտնաբերել են Արեգակնային համակարգից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակի` Պլուտոնի չորրորդ արբանյակը:

Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NASA-ին, Պլուտոնի չորրորդ արբանյակը շատ փոքր է, նրա տրամագիծը 13-34 կմ է: «Հայտնագործությունն» անվանել են «P4»:

Նշենք, որ երկար ժամանակ կարծում էին, թե Պլուտոնն ընդամենը մեկ արբանյակ ունի` Խարոնը, որն ուներ 1,04 հազար կմ տրամագիծ: Ավելի ուշ հայտնաբերվել է եւս երկու արբանյակ` Նիքս եւ Հիդրա` համապատասխանաբար 32 եւ 113 կմ տրամագծերով: