Զվարթնոց օդանավակայանի դիմաց երեկ՝ փետրվարի 12-ին, մի քանի քաղաքացիները բողոքի ակիցա էին կազմակերպել՝ ընդդեմ Երեւան-Ստամբուլ չվերթների: Նրանց խոսքով՝ չվերթներն անթույլատրելի են, որովհետեւ հայերը թուրքերի համար թշնամիներ են:

«Մեր արյուն թափողի տո՞ւն եք գնում, եղբորս սպանողի տո՞ւն եք գնում: Իրենք ուզում են մեզ փրթել, դուք թուրքի տո՞ւն եք գնում»,- նշեց ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ Երեւան-Ստամբուլ կանոնավոր չվերթները դադարել էին 2019 թվականին: Ուղիղ չվերթները վերականգնվել են այս տարի: Առաջին չվերթը եղել է փետրվարի 2-ին: